Skip to main content

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին | Սիրողական որսաշրջանը մեկնարկել է | Այսօր խաղաղությունն արդեն իրողություն է․ Արարատ Միրզոյան | ՊՆ ռшզմական ոստիկանությունում ՌՈ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն | Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին, բացի Փաշինյանից, կմասնակցեն նաև Ալիևն ու Էրդողանը | Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն | ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են պաշտոններում | Դատել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ | Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» | Լենա Նանուշյանը երեկ ազատվեց, այսօր նորից նշանակվեց Առողջապահության նախարարի տեղակալ | Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու | Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով | Նեպալում կրկնակի ավերիչ հեղեղման վտանգ կա․ Ազիզյան | Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ են ու խաթարում են Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը. Զախարովա | Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներն ու խնդիրները

Լրահոս

Տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն ու միջամտությունը ոչ կառուցողական է. Աբդոլլահիանն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու բանակցությունները և Լաչինի միջանցքը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հիմնական հարցերը, հաղորդում է Mehr գործակալությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է. «Երկու երկրների միջև համագործակցության գործընթացը ներկայումս գտնվում է կառուցողական և դրական ուղու վրա»:

Իրանի արտգործնախարարը «հաջող» է որակել Իրանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավարների վերջին հանդիպումը Աստարայում՝ հավելելով, որ երկու երկրների միջև լավ պայմանավորվածություններ են կնքվել հատկապես երկաթուղային և ճանապարհային ոլորտում։

Բայրամովը, իր հերթին, Ադրբեջանի երախտագիտությունն է հայտնել Ղարաբաղի (Արցախ) հարցում Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական դիրքորոշումների համար, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի հետ բանակցություններում և Լաչինի միջանցքի շուրջ առկա իրավիճակը։

Կողմերը ոչ կառուցողական են համարել տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն ու միջամտությունը՝ միաժամանակ ընդգծելով տարածաշրջանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը տարածաշրջանի երկրների և դերակատարների կողմից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև