Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

Եթե Արցախը կանգուն մնաց, ուրեմն մենք կփրկվենք, եթե ոչ …ապա միանշանակ թուրքերի հետ «հանդիպումը» լինելու է Երևանի և Գյումրիի մատույցներում. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պաթոսի և անիմաստ բղավելու ժամանակները անցել են։

Եթե զարգացումների տրամաբանությունը մնա անփոփոխ, ապա այն, ինչ կատարվում է Արցախում այս կամ այլ առումով կրկնվելու է Հայաստանում։ Մի գուցե ուրիշ սցենարով , բայց դա անխուսափելի է։
Մենք Հայաստանում , չգիտես ինչու , համոզված ենք , որ թուրք-ադրբեջանական ոհմակը կանգ է առնելու, եթե մենք իրենց հետ 《թուղթ》ստորագրենք։
ԵՒ դա այն պարագայում, երբ Ադրբեջանը բնավ չի թաքցնում, որ 《խաղաղության պայմանգիր》կոչեցյալը նա դիտարկում է միայն ընդամենը որպես Արցախի ոչնչացման լեգիտիմացման գործընթաց ։
Իշխանությունների բոլոր հայտարարությունները ,իբր իրենք Արցախը ոչնչացնելով 《պայքարում》են ՀՀ ֊ի 29800 քմ/կմ ի անսասան պահելու համար ուղակի ծիծաղ են առաջացնում անգրագիտության և տգիտության տիեզերական մակարդակից ։
Իսկ ամենա մեծ զավեշտը այն է, որ իշխանությունները շատ լավ գիտեն, որ իրենց հակահայկական կոնցեպտը 《Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք》ուղակի չի աշխատում։ԵՒ հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ իշխանությունները մի կողմից իրենց ճնշում են մեջտեղից քարոզելով թրքահաճո և ադրբեջանամետ 《խաղաղության պայմանգրի》օգտին, միաժամանակ ասելով, որ 《խաղաղության պայմանգիրը》խաղաղության երաշխիքներ չի տալու ։
Զգում եք , թե ինչ ցինիկ և լկտի քաղաքականություն է ։
Եթե Արցախը կանգուն մնաց, ուրեմն մենք կփրկվենք, եթե ոչ …ապա միանշանակ թուրքերի հետ 《հանդիպումը》 լինելու է Երևանի և Գյումրիի, Վարդենիսի և Կապանի, Ջերմուկի և Սիսիանի մատույցներում։
…
Ես համոզված եմ, որ մենք ի վերջո դուրս կգանք այս իրավիճակից , սակայն ամբողջ խնդիրը այն է , թե ինչ գնով։
May be an image of 4 people and child
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031