Skip to main content

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին | Սիրողական որսաշրջանը մեկնարկել է | Այսօր խաղաղությունն արդեն իրողություն է․ Արարատ Միրզոյան | ՊՆ ռшզմական ոստիկանությունում ՌՈ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն | Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին, բացի Փաշինյանից, կմասնակցեն նաև Ալիևն ու Էրդողանը | Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն | ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են պաշտոններում | Դատել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ | Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» | Լենա Նանուշյանը երեկ ազատվեց, այսօր նորից նշանակվեց Առողջապահության նախարարի տեղակալ | Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու | Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով | Նեպալում կրկնակի ավերիչ հեղեղման վտանգ կա․ Ազիզյան | Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ են ու խաթարում են Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը. Զախարովա | Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներն ու խնդիրները

Լրահոս

Ադրբեջանի ԱԳՆ-ն նոր հայտարարություն է արել

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ հուլիսի 27-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցին՝ հայտարարելով, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը» (չակերտները՝ Tert.am) տարածքային պահանջներ ներկայացնելուց բացի, Միրզոյանը «անհիմն շահարկումներ» (չակերտները՝ Tert.am) է արել, որոնք կոպտորեն «խեղաթյուրում են» (չակերտները՝ Tert.am) բանակցային գործընթացը, ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև «պատմական փաստերը» (չակերտները՝ Tert.am):

«Հայաստանի կողմից իրականացվող «հակաադրբեջանական արշավը» (չակերտները՝ Tert.am), տարբեր միջազգային հարթակներում ստանձնած խոստումներից ու պարտավորություններից «խուսափելը» (չակերտները՝ Tert.am), ներառյալ խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունները  և միջազգային միջնորդների ջանքերը «զրոյացնող հռետորաբանությունը» (չակերտները՝ Tert.am), ապացուցում է, որ Հայաստանը «շահագրգռված չէ» (չակերտները՝ Tert.am) տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում:

Հատկապես կարևոր է միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականը Հայաստանի արտգործնախարարի «ագրեսիվ հռետորաբանությանը» (չակերտները՝ Tert.am). նա հայազգի բնակիչներին «վերաինտեգրելու» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանի ջանքերին աջակցելու փոխարեն ներկայացրել է «իր սադրիչ և անտրամաբանական ցանկությունների ցանկը» (չակերտները՝ Tert.am) այս ուղղությամբ։

Այն, որ Հայաստանը, մինչ օրս «չկատարելով որևէ պայմանավորվածություն և պարտավորություն» (չակերտները՝ Tert.am), Ադրբեջանին մեղադրել է «մտացածին» (չակերտները՝ Tert.am) պայմանավորվածությունները հերքելու համար, քայլ է, որի նպատակն է «թաքցնել Հայաստանի սեփական հնարավոր սադրանքները» (չակերտները՝ Tert.am)։ Հայաստանի այս «ապակառուցողական գործողությունները» (չակերտները՝ Tert.am) պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային հանրության կողմից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ Միրզոյանն ասել էր, որ ՀՀ-ն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր:

«Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։ Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։

Հատկանշական է, որ միջազգային գործընկերներն իրենց հանրային հայտարարություններում ևս ընդգծել են, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացումն այլընտրանք չունի և որ այլ ճանապարհներին զանազան անդրադարձերը չեն կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը, որն Ադրբեջանի ուղղակի պարտավորությունն է:

Այս առումով ավելորդ չէ կրկին հիշեցնել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների մասին, որոնք աներկբայորեն վերահաստատում են մեր նշյալ դիրքորոշումը», — ասել էր Միրզոյանը։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին 361 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ. ներկայում 19 բեռնատար ավտոմեքենա կանգնած են Լաչինի միջանցքի մուտքի հատվածում: Հայաստանը խնդրել է, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն Արցախ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով մարդասիրական ճգնաժամ է հաստատված:

Facebook
Twitter

Կարդացեք նաև