Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Որևէ դրական զարգացում չկա․ Վահան Կոստանյանը՝ հումանիտար բեռն Արցախ տեղափոխելու մասին

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Սյունիքում են՝ տեսնելու հումանիտար բեռը, որ նախատեսված է Արցախի հայրենակիցների համար, կանգնած է, և Ադրբեջանն արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Վերջինիս տեղեկացմամբ, սակայն, այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում չկա։

«Մենք շարունակելու ենք աշխատանք տանել, որպեսզի ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի պարտավորությունները, որոնք միջազգայնորեն ստանձնել է։ Այս ուղղությամբ շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումն Ադրբեջանի իշխանությունների վրա։ Այս օրերին տարբեր գործընկերների կողմից եղել են, բայց կարծում ենք, որ դա բավարար չէ։ Անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա և ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանին, այլ՝ քայլեր ձեռնարկի»,- նշեց փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է ՝ շրջափակված Արցախ տանելու համար կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար Կոռնիձորի սահմանային հատվածում է:

Հավելենք, որ այդ տարածք են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները:

Նրանց տեղում ներկայացվում է իրավիճակը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031