Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Անիի և Հռիփսիմեի պաշտպանության ալիք է ձևավորվել. դիմադրություն՝ Փաշինյանի հրահանգին. Hraparak.am

Լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանն ու Անի Գևորգյանն անցնում են նույն ճանապարհով, ինչ 2018-ից    ոչ իշխանամետ, այլախոհ բոլոր լրագրողները, լրատվամիջոցներն են  անցել։ Ֆեյքերի գրոհ, կերակրամանից սնվողների մռլտոցներ, ատելության մաղձով թաթախված սպառնալիքներ, բազմահարկ հայհոյանքներ․․․ 2018-ին, երբ սկսվեց այս քանդուքարափը, որի տակ համարյա բոլոր այլախոհ լրագրողներն են ընկել, երբևէ չեմ նկատել, որ նրանց՝ թեկուզ լրագրողները, հարազատները, ընկերները  գրառումներով պահեին, պաշտպանեին, մի դրական խոսք համարձակվեին  գրել։ Հայհոյում, սպառնում, ահաբեկում էին ու անարձագանք։ Բոլորը վախենում էին, որ իրենք կընկնեն հայհոյանքի, սպառնալիքների թիրախի տակ։  Երբեմն ժամերով նայում էի հայհոյախառն գրառումներին  ու ոչ մի դրական խոսք չէի գտնում։ Ցավալին այն է, որ հայհոյող ֆեյքերը փաստ չէին արձանագրում, այլ գրում էին այն, ինչ իրենց այլասերված մտքով անցնում էր։ Միայն արատավորեին, խայտառակեին, սևացնեին։ Սա է 2018- ի հեղափոխությունն իմ հիշողության մեջ։ Դժնդակ, մաղձոտ, հայհոյախառն։

Ու գիտե՞ք որն էր սարսափելին։ Մտածում էինք, որ ինչ որ մարդկանց մի խումբ գոյություն ունի, որոնք պաշտում են Նիկոլին ու արյան գնով պաշտպանում են նրան։ Չէինք պատկերացնում, որ այդ ամենը ցուցում է «վերին մեծության կողմից», որ այդ ամենը աշխատատեղ է, փող է, սնվել- հագնվել ու զխկրտվել է նշանակում։ Չէինք պատկերացնում, որ դա իշխանության կողմից ստեղծված աշխատատեղ է, որտեղ ներգրավված են մեծ թվով մարդիկ, ու նրանք հովանավորվում են հայհոյելու համար։

Հիմա անցնեմ նորից Հռիփսիմեին ու Անիին։ Նրանց հայհոյում են, սպառնում՝ նույն կերպ՝ ինչ 2018-ին էին անում։ Բայց դրական բան եմ տեսնում ու շատ դրական։ Հայհոյանքներին զուգահեռ մի մաքուր ալիք է շարժվում, որ նրանց պաշտպանում է։ Ինչքա՜ն մարդիկ են գրում, որ նրանք հայրենասեր են, ինչքա՜ն մարդիկ են «մարտի բռնվում» լրագրողներին անպատվողների հետ։ Նրանց պաշտպանողների ալիքն ավելի մեծ է, քան հայհոյողների, անպատվողների։ Եվ մի կարևոր բան պետք է հիշել։ Իշխանությունն այլևս այն ուժը չունի, որ կարողանա հանրությանը տրամադրել ազատ մտածող, կարծիք հայտնող  լրագրողի հանդեպ։ 2018-ին կարողանում էր, որովհետև Նիկոլին հավատում էին, հիմա նրա հրահանգը դիմադրության է հանդիպում։ Հանրությունը չի ընդունում, երբ  վարկաբեկման գծով  «աշխատատեղ ունեցող» մի հատված իր վերջին ճիգերով սևացնում է այն լույսը, որն իրեն պիտի առաջ տանի։ Մի տեսակ ծիծաղի ժանրից է թվում, երբ Նիկոլ Փաշինյանը քրտինքի մեջ կորած Հռիփսիմեի մոր մորաքրոջն է փնտրում ու փորձում ապացուցել հանրությանը , որ նման մորաքույր չկա։ Կամ եթե կա, վախենում է նույնը կրկնել։ Ախր ողջ Հայաստանը Հռիփսիմեի մոր մորաքույրն ու հորեղբայրն է։ Հայաստան աշխարհին է հետաքրքիր այն, ինչ բարձրաձայնել է լրագրողը։ Ընդամենն ասել է՝ առաջ այդպես էիր ասում, հիմա՝ այսպես ես ասում։ Ու՞մ չի դա հետաքրքիր։

Անգամ «աշխատատեղ ունեցողներին է» հետաքրքիր։ Մի բան ակնհայտ է։ 2018-ից առ այսօր ատելության, հայհոյանքի, սպառնալիքի, շանտաժի խոսքը գեներացնում է իշխանությունը։ Ֆեյքերը, ինչպես ֆեյքերի ՊՈԱԿ եք ասում, կամ այն մարդիկ, որոնք արատավորում են մարդկանց բարի համբավը, ընդամենն օգտագործվող գործիք են։ Ես բազում օրինակներ ունեմ, որ իմ ընկերներից շատերը քանդուքարափի տարիներից, որ լքել են ինձ, այս իշխանությունից ստացել են խանութ, գործ, ապրելու միջոց, տուն։ Դրանք ստացել են իրենց ծառայության, հայհոյանքի համար։ Ես նրանց չեմ ատում, որովհետև ինչպես շատերն են արդեն ուշքի եկել, մի օր նրանք էլ են դարձի գալու, երբ սեփական խանութի դռան հետևում կանգնած տեսնեն թշնամուն։ Նրանք զոհ են։ Ցավոք, նրանք ուշքի են գալու ամենակուլ երախի առաջ։ Ցավ եմ զգում այն մարդկանց համար, ովքեր հայտնվել են սոցիալական ամենաստորին շեմին ու շահագործվում են այդպես անգթորեն, բարոյական շեմերը հատելով։ Ցավ եմ զգում ու միաժամանակ հպարտանում, որ ունենք 120 հազարանոց Արցախ, ով սովամահության եզրին չի հանձնում իր տունն ու երկիրը։ Ցավ եմ զգում բոլորի համար, ովքեր ինչ- ինչ ստացելիքներով աշխատում են այս իշխանության համար․․․

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031