Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։
Այս մասին իր Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նամակով Ադրբեջանի ԱԳ նախարարը կոչ է արել Հայաստանին «դադարեցնել Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ — Tert.am) երթուղով բեռների առաքման խոչընդոտումը Ղարաբաղ» (չակերտները — Tert.am):















































