Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ադրբեջանական կողմը Վագիֆ Խաչատրյանին առևանգելու ակնհայտ մտադրությամբ, նրան խաբեությամբ է բերել իրենց մոտ. Թաթոյան

Քիչ առաջ հանդիպել եմ Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դստեր՝ Վերա Խաչատրյանի հետ. Հանդիպման ընթացքում զրուցել ենք նաև նրա մյուս դստեր հետ, ով հոր հետ միասին եղել է Հակարիի «անցակետում»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նաեւ նշել է. «Բոլոր փաստերը հաստատում են, որ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի առաջադրած մեղադրանքները բացարձակ կեղծ են, հորինված։

Նախ, Հակարի կամրջի մոտ ադրբեջանական իբր բժշկական հագուստով անձանց ներկայությունը բացարձակ կեղծ (ֆիկտիվ) է։ Իրականում, որևէ բժշկական հետազոտություն տեղի չի ունենում. որպես բուժաշխատող ներկայացող անձինք ընդամենը ձևական 1-2 հարց են տվել շտապ վիրահատության հանձնարարականով Հայաստան ուղեգրված 68-ամյա քաղաքացուն։

Դրանից բացի, «անցակետում» ամբողջ գործընթացը վերահսկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից։ Նրանք են առողջական լուրջ խնդիրներով քաղաքացուն (պացիենտին) հանձնարարել մոտենալ ադրբեջանական, այսպես կոչված, «բուժանձնակազմին»։ Դրանից հետո, նրանք էլ պահանջել են քաղաքացուն տեղափոխել այլ վայր` այսպես կոչված, շտաբ հարցազրույցի։

Երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները և Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ինգա Խաչատրյանը պահանջել են բացատրություններ և հարցազրույցը տեղում իրականացնել ու փորձել են կանխել նրա տեղափոխումը, ադրբեջանական զինված ծառայողները սպառնացել են ուժ գործադրել դստեր և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ։

Ավելին, երբ վերջիններս փորձել են առաջ գալ դեպի Վագիֆ Խաչատրյանը, ադրբեջանական մոտ 30 զինված ծառայողներ սկսել են առաջ են գալ դեպի իրենց՝ զենքի բացահայտ ցուցադրումով։

Այնուհետև, ադրբեջանական Ահմեդ անունով զինված ծառայող, Վագիֆ Խաչատրյանին հրելով, դուրս է տարել, և նրան առանց որևէ բացատրության տեղափոխել են անհայտ ուղղությամբ։ Նրանց հետ սկզբում մեկնել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից մեկը, ով քիչ անց ադրբեջանական զինված ծառայողների հարկադրմամբ վերադարձել է առանց Վ.Խաչատրյանի։

Այս ամբողջ ընթացքում որևէ բուժաշխատող Վագիֆ Խաչատրյանին չի ուղեկցել, նրա որևէ բժշկական փաստաթուղթ չի ուսումնասիրվել, բուժօգնություն չկ ցուցաբերվել: Ամբողջ գործընթացը վերահսկել են բացառապես ադրբեջանական զինված ծառայողները։

Ինչպես արդեն նշել ենք, Վագիֆ Խաչատրյանի տեղափոխումը Հայաստան բուժման նպատակով համաձայնենցված է եղել ադրբեջանական իշխանության հետ։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը, նախապես տեղեկացված լինելով և նրան առևանգելու ակնհայտ մտադրությամբ, նրան խաբեությամբ է բերել իրենց մոտ։

Դեպքից անմիջապես հետո մենք նշել ենք նաև, որ տեղի ունեցածը պատերազմական հանցանք է։ Այն նախատեսված է 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը վերաբերող արձանագրության (Արձանագրություն I, 8 հունիսի 1977 թ.) 37-րդ հոդվածով:

Ադրբեջանն այս հանցավոր արարքները կատարել է միջազգային կանոնների բացարձակ խախտումով՝ կեղծիքով ու մոլորեցումներով»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031