Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր

Լրահոս

Աչքիս տեսածը uարuափելի էր. Հnխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետաքրքրությունների դեգրադացիա.

Ամիսներ շարունակ առաջնագծի կահավորման, զորքի ուժեղացման թեմաներով բազմաթիվ նախաձեռնություններ եմ անում ընկերներիս հետ ու այդ մասին հրապարակումներով հանդես գալիս մեդիայում, սոցցանցերում’ փորձելով հնարավորինս շատ մարդկանց ներգրավել ազգային այդ աշխատանքի մեջ։
Հատուկենտ մարդ է արձագանքում, որպես կանոն’ միշտ նույն կամ գրեթե նույն մարդիկ։

Մյուսները կամ չեն տեսնում, կամ չտեսնելու տալով’ լուռ անցնում են կողքով (мимо) և հավանաբար հեգնելով։
Բայց երբ մի կեսբերան նյութ է լինում, ասենք, բարձրակրունկ կոշիկների կամ պայմանական Պողոսի շան առողջության մասին, միանգամից ակտիվանում են լռակյացներն ու գործի անցնում մեկնաբանություններով, մեծ մասամբ նաև գործնական աշխատանքով, փող հավաքելով շան համար, միավորելով ջանքերը շունիկին օգնելու և այլնի համար։
Օրերս Երևանի հյուսիսային պողոտայով անցնում էի, ու աչքիս տեսածը սարսափելի էր։ Գրեթե մերկ հայ աղջիկներ, անհոգ ծիծաղով քայլող ընտանիքներ, սրճարաններում բառացիորեն փռված պաշտոնյաներ ու գործարարներ, երջանիկ ժպիտով պաղպաղակ հոշոտողներ… նայում էի ու մտածում’ այս մարդիկ գուցե չգիտե՞ն, որ Արցախում սով է, որ սահմանին ամեն րոպե կրակոց է, որ մեր երկիրը ամեն օր կարող է պայթել նոր պատերազմի մեջ ու որ մենք բոլորս մեծ, շաաաատ մեծ աղետի մեջ ենք։
Չգիտե՞ն, թե՞ թքած ունեն։ Ամեն ինչ էլ գիտեն, բայց համարում են, որ դա չպետք է խանգարի իրենց կյանքը վայելելուն։ Մի կյանք են ապրում, պիտի վայելեն ու չմտածեն խնդիրների մասին։

Սա տխուր, բայց բնական ախտորոշում է մեզ նման հանրության համար։
20-րդ դարի գերմանացի հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկն իր վեպերում ներկայացնում էր հենց այդպիսի հանրություն, որը պատերազմից հետո կորցրել էր կապը իր հայրենիքի ու ապագայի հետ’ գերադասելով խնջույքները։ “Կորուսյալ սերունդ” էր անվանում Ռեմարկն այսպիսի հանրությանը’ հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում այն կվերականգնվի։

Հայաստանը, սակայն, ժամանակ չունի։ Մենք ամեն օր ավելի ենք գլորվում դեպի անդունդի հատակը, իսկ այնտեղ այլևս ոչ մի խնջույք չի լինի, լինելու է միայն թուրքի յաթաղան ու ցեղասպանություն հենց Երևանի կենտրոնում, երեխաների առևանգում, սպանություններ, բռնություններ Գյումրիում, Վանաձորում, մյուս բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում։ Ու այն ժամանակ էլ չի լինելու ժամանակի մեքենա, որ այսօրվա անհոգ մարդիկ վերադառնան անցյալ, շտկեն իրենց հանցավոր անգործությունը։ Այն ժամանակ առաջին հարվածի տակ ընկնելու են հենց այսօրվա անտարբեր անհայրենիք անհոգ մարդիկ, իսկ մենք շարունակելու ենք կռիվ տալ’ գոնե պատվով զոհվելու և երկիրը հաջորդ ապրող ազգային սերուդներին փոխանցելու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև