Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Սեյրան Օհանյանը «Հայաստան» խմբակցության անունից նամակներ է ուղարկել միջազգային մի շարք կառույցների՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

«Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը խմբակցության անունից նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության նախագահներին, Եվրանեսթի համանախագահներին՝ ներկայացնելով Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի ցեղասպան ռեժիմի կողմից պետական ահաբեկչության հետեւանքով ստեղծված օրհասական իրավիճակը․ ուշաթափություններ ժամեր տևող հացի հերթերում, թերսնման պատճառով հղիության արհեստական ընդհատումների շեշտակի աճ և այլն։

Ինչպես հայտնում են «Հայաստան» դաշինքից, Սեյրան Օհանյանը նաև ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի գործողությունները Բերձորի (Լաչինի) միջանցքում ցեղասպանություն են։ (Առանձին շնորհակալական նամակ է հասցեագրվել նաեւ Լուիս Օկամպոյին՝ նման օբյեկտիվ եզրակացության համար)։

«Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման ցեղասպան քաղաքականությունն ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը որևէ կերպ չի կարող երաշխավորվել, եթե Ադրբեջանն իր իշխանությունը հաստատի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասված է Սեյրան Օհանյանի նամակում։

Նա նաև կոչ է արել ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անմիջապես վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և վերադառնա ԵԱՀԿ կողմից մշակված սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին։

Հիշեցնենք, որ խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին «Հայաստան» խմբակցության ղեկավարը նամակներ է ուղարկել նաև, երբ ապօրինաբար առևանգվել էր Վագիֆ Խաչատրյանը։
Իրենց գործընկերներին նույնաբովանդակ նամակներ են ուղարկել «Հայաստան» խմբակցության այլ պատգամավորներ եւս։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031