Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական անձնագրով ենք, բայց քաղաքացի չենք. արցախցիները դիմել են դատարան | Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն | Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Արաբկիր» առողջության կենտրոնը նորոգվում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի ՄԱԿ-ի ելույթը Պուգաչովայի երգի ռեմիքսն էր. «Нас бьют, мы болтаем». Արմեն Աշոտյան | Դիմացս կանգնեց ու խուլիգանի պես պահեց, այո տրորված. Սրբազանը` ոստիկանապետին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քեզ տրորելու եմ», «գլուխդ պատին ես տալու». Սրբազանի ու ոստիկանապետի միջև բախում եղավ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քեզ տղու տեղ մի դիր», «Տո դու քեզ տղու տեղ մի դիր». բախում Սրբազանի ու ոստիկանապետի միջև | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական ստորաբաժանումներ, հատուկ ջոկատայիններ հանրային հեռուստաընկերության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե անհրաժեշտ լինի հատուկ միջոց կիրառվի. ոստիկանապետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոք սեպ չի կարող խրել իմ ու Վեհափառի միջև, իմ անձնական որոշումն է եղել այս օրը Մայր տաճար չգնալ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերածննդի այգում բարեկարգման աշխատանքներ են | Բարձր լարում Հանրապետության հրապարակում. իշխանությունը պատրաստ է հատուկ միջոց կիրառել | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ ոք սեպ չի կարող խրել իմ ու Վեհափառի միջև, իմ անձնական որոշումն է եղել այս օրը Մայր տաճար չգնալ

Լրահոս

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ օգոստոսի 13-ին, տոնում է Աստվածածնի վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։

Այսօր ժամը 11:00-ին, տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ։

Ավարտին կկատարվի խաղողօրհնեքի կարգ։

Տոնի խորհուրդը

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում էր Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին եւ առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի եւ նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն եւ այնտեղ կատարում Սուրբ Պատարագի խորհուրդը:

Ս. Հովհաննես Ավետարանիչը փայտի վրա նկարում է Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով եւ իր դեմքին դնելով:

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները եւ ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:

Օրհնյալ մարմինը դնում են գերեզման եւ, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին եւ կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման եւ թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը եւ չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին եւ մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները բացում են գերեզմանը եւ այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:

Առաքյալները կամենալով մխիթարել Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը, որն էլ առաքյալն իր հետ բերում է Հայաստան: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչեւ այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ եւ օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն եւ մեր Աստծուն»:

Խաղողօրհնեք

Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց եւ պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):

Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց եւ Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում:

Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց եւ Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև