Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Քանի՞սը գիտի, որ Կապանի օդանավակայանի գլխին ծածանվում է Ադրբեջանի դրոշը». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Երեկ Նիկոլը հերթական հեքիաթն էր պատմում մեր հայրենակիցներին ու հպարտանում, թե շուտով Կապանի օդանավակայանում սկսվելու են կանոնավոր չվերթներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ոչ սյունեցի մեր հայրենակիցներից քանի՞սը գիտի կամ տեսել է, որ նրա վայրէջք կատարած օդանավակայանի գլխին, գաղտագողի համաձայնությամբ 2020 թվականի դեկտեմբերից ծածանվում է Ադրբեջանի դրոշը։

Նիկոլի ժամանումից մի քանի ժամ անց արդեն ՀՀ սահմանապահ զորքերը հայտարարեցին, որ ադրբեջանցին մոտեցել է օդանավակայանին ու կրակ բացել դրա ուղղությամբ։ Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ չի եղել պատասխան կրակ, ու հայ սահմանապահներն ադրբեջանցիներին միայն «քնքշորեն» հորդորում են «պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։ Դեռ ավելին՝ պատրաստ են այդ հարցում էլ համագործակցել։ Հիշեցնեմ, որ ՀՀ սահմանապահ զորքն արդեն մի քանի ամիս հրամանատար չունի։

Սա է այս իշխանության խոստացած ապագան էլ, խաղաղությունն էլ, երբ անգամ սեփական տարածքն ես զլանում ոտնձգություններից պաշտպանել։

Սրանք վաղուց արդեն քայքայել են անվտանգային ու պաշտպանական համակարգերը։ Սրանք շարունակում են նույն ավերը։

Թիկնազորով շրջափակված, թերեւս ադրբեջանցիների հետ նախապես համաձայնեցրած հեշտ է վայրէջք կատարել Կապանի օդանավակայանում, բայց այս պայմաններում ո՞վ է ապահովելու անվտանգությունը, եթե նույնիսկ ոտնձգությանը համարժեք պատասխան չի տրվում», — գրել է նա` գրառմանը կից հրապարակելով նաև լուսանկար և տեսանյութ։

Возможно, это изображение текст

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031