«Մայր Հայաստան» դաշինքն իր նախընտրական արշավը սկսեց Հաղթանակի զբոսայգուց՝ «Մայր Հայաստան» արձանի մոտից։
Ինչպես հայտնում են «Մայր Հայաստան» շարժման մամուլի ծառայությունից, օրվա ընթացքում շփումներ են տեղի ունենալու քաղաքացիների հետ։
Բացի այդ, այսօր երեկոյան՝ ժամը 19։00–ին, Շառլ Ազնավուրի հրապարակում հրավիրվել է հավաք։















































