ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Միշուստինին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Պատվիրակությունների ղեկավարներն առաջիկա հանդիպմանը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը և կորոշեն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում միության զարգացման ռազմավարական ծրագրերը։


















































