Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ոստիկանները կանխել են վենդետшն. 9-ամյա տղшյին վրшերթի ենթարկած վարորդին մի կերպ են փրկել հաշվեհարդարից

Օգոստոսի 23-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածի բաժնի Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները կանխել են դեպքի վայրում վրեժխնդրությունը (վենդետա-խմբ.)։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ջամշլու գյուղում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի  ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջամշլու գյուղի սկզբնամասում վրաերթի էր ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռուստամ ՈՒ.-ին։ Երեխան տեղում մահացել էր, որից հետո երեխայի հայրը՝ 41-ամյա Շալիկո Ա-ն., մայրը՝ 39-ամյա Նարինե Ու.-ն և Կոտայքի մարզի բնակիչ մորաքույրը՝ 33-ամյա Մայաննա Բ-ն. Камаз-ի վարորդին գցել են գետնին և ծեծի ենթարկել։

Բարեբախտաբար, ոստիկաններն ու պարեկները կարողացել են նրանցից ազատել վարորդին և տեղափոխել Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենան, սակայն երեխայի հարազատներն այս անգամ հարձակվել են ավտոմեքենայի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածել ավտոմեքենային՝ փորձելով Камаз-ի վարորդին դուրս հանել այնտեղից։

Պարեկներին հաջողվել է նրան ավտանգ տեղափոխել Ոստիկանության Արագածի բաժին։ Այնուհետև ոստիկաններն ու պարեկներն իրենց հսկողության տակ են վերցրել Камаз մակնիշի ավտոմեքենան, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ հնարավոր է մարդիկ, տուրք տալով իրենց նյարդերին, ցանկանան ավտոմեքենան հրկիզել։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031