Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Արցախի նախկին նախագահները հանդիպել են Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախցի երեք երիտասարդների առեւանգումը բողոքի ու հուզումների պատճառ էր դարձել Արցախում։ Մարդիկ երեկ ինքնաբուխ հավաքվել էին Արցախի Ազգային ժողովի շենքի դիմաց եւ հանդիպում էին պահանջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Չորս ժամից ավել տեւած քննարկումներ են եղել, որից հետո Արայիկ Հարությունյանը դուրս է եկել ու պատասխանել ներկաների հարցերին։

ԱՀ նախագահը նախ մարդկանց տեղեկացրել է, որ մի քանի օրից հացի պակասի լուրջ խնդրի առաջ են կանգնելու եւ ամեն ինչ անելու են ճանապարհը բացելու համար։ Վերջինս հայտարարել է,որ ինտեգրումն ու Աղդամ-Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը չեն ընդունում։ Ազգային ժողովի դիմաց ինքնաբուխ հավաքին ներկա Տաթեւիկ Աղաջանյանը «Հրապարակին» տեղեկացրեց, որ Արայիկ Հարությունյանը նշել է, որ քննարկմանը ներկա են եղել նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Սամվել Բաբայանը։

Որոշումը միասնական քննարկումների արդյունքում է կայացել։ Հարությունյանն ասաց, որ միայն Բերձորի միջանցքի բացումն են ընդունելի համարում։ Աղաջանյանը նշեց նաեւ,որ մարդիկ շատ հուզված են եղել, անընդհատ ընդհատել են Արայիկ Հարությունյանին։ Տիգրան Պետրոսյանը, ով մինչ վերջերս հանդես էր գալիս որպես թունդ ընդդիմադիր եւ Արայիկ Հարությունյանին ընդհուպ մինչեւ դավաճան էր անվանում, վերցրել է խոսափողը, փորձել է խոսել, սակայն մարդիկ սուլել են ու թույլ չեն տվել նրան ելույթ ունենալ։

Ինքնաբուխ հավաքի մասնակիցները Արայիկ Հարությունյանի հետ հարցուպատասխանից հետո լքել են Ազգային ժողովի տարածքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031