Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Բաքվի հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելն է, այսինքն ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը․ Փաշինյան

Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում, ԼՂ մուտքի հնարավորության սպասող  հումանիտար բեռներով բեռնված 22 բեռնատարներին  երեկ ավելացան ևս 10-ը։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար այդ շարասյունը ուղեկցեց մինչև Կոռնիձոր։ Այսուհանդերձ ո՛չ այս, ո՛չ հուլիս 26-ից նույն հատվածում կայանած հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել  մուտք գործել ԼՂ։

Սա նշանակում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը  սովամահության միջոցով  ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։  Այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ տարածքը ազատել հայերից։ Ինչպես նախկինում ասել եմ՝ այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը  հետևյալն է՝ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ ցեղասպանության ու հայրենազրկման այս քաղաքականությունը  տեղի է ունենում  միջազգային հանրության աչքի առաջ։

«Այսուհանդերձ ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի շրջանակներում  Բաքու-Ստեփանաեկրտ երկխոսության  միջոցով։ Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում  կենսականորեն անրաժեշտ է, հակառակ դեպքում ինչպես համոզել ենք՝ Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով  հիշեցնում է երկխոսության հնարավորությունը։ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակել։ Այդ ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի  ս․թ․ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները։

Դրանցով դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով  անխափան տեղաշարժը։ Այս որոշման բացահայտ արհամարհումը Ադրբեջանի կողմից այդ երկրի հայրենազրկման բացահայտ դրսևորում է, որովհետև նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկությունը իրավական ուժ ունեցող որոշումների արհամարումն է։ Մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք ու ԼՂ  միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև հատկապես հիմա դա  բացարձակ անհրաժեշտություն է»,- կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև