Գործարար, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երկար մտածեցի՝ արժե՞ արդյոք պատասխանել ոմն վազգեն սաղաթելյանի ստահոդ բարբաջանքներին։
Հասկանալով, որ սույն երիտասարդը լոկ գործիք է հայտնի շրջանակների որոշ անձանց ձեռքերում՝ այնուամենայնիվ չեմ կարող չարձագանքել, որպեսզի լռությունս համաձայնություն չդիտարկվի։
Արդեն իսկ անբարոյականություն է երրորդ անձի կողմից հրամցված տեղեկությունները որպես իրականություն մատուցելը, և կարծում եմ դրա համար նա դեռ ներողություն կհայցի, բայց ավելի եղկելի է ինձ վերագրել արարք, որը հեռու է արժանապատվության իմ պատկերացումներից ու ապրելակերպից։ Սրա-նրա ոտքերն ընկնելով պաշտոն մուրալը իրենց է հատուկ․ դա է պատճառը, որ դրանք իրենց արշինով են մարդկանց չափում։
Եթե ասելիք ունեն, թող համարձակություն ունենան ուղիղ խոսել` դեմ-դիմաց, հանրային որևէ հարթակում․ հակառակ դեպքում՝ ինքս կխոսեմ փաստերով ու ապացույցներով․․․և ամենակարևորը՝ ոչ այլ անձանց միջոցով։
Այս պահին այսքանը։
Հիշեցնենք, որ օրերս Վազգեն Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան լայվում նշել էր, որ Առուշենց ընտանիքը Սյունիքում հայտնի ընտանիք էր ու միշտ կոնֆլիկտ ուներ Լիսկայենց հետ, միշտ համարվել են տուժած, ինքը, հայրը։ Երբ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ նշանակվեց, ես մարզպետի մամուլի քարտուղարն էի։ Բառացի ասում եմ, ինչպես է Առուշի հայրը եկել ու խնդրել Վահե Հակոբյանին Առուշի համար։ Ասել է՝ պարոն Հակոբյան, եթե դուք չփրկեք Առուշին, չօգնեք ինձ մարդ սարքել իրան, ինքը կամ բերդում է հայտնվելու կամ մեռնելու է։ Հիմա մոռացել եք, որ եկել, աղաչել եք մարզպետ Վահե Հակոբյանին, որ փրկի ձեր տղային»,-ասել է Վազգեն Սաղաթելյանը։



















































