«Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել քարոզարշավից։
««Ապրելու երկիր» կուսակցության քարոզչական թիմի հանդիպումները Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում»,- նշված տեսանյութին կից։
Քարոզարշավի շրջանակներում քարոզչական թիմը կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի գլխավորությամբ շրջել է Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, զրուցել բնակիչների հետ ու ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը՝ հորդորելով սեպտեմբերի 17-ին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։
«Սիրելի՛ երևանցիներ, սեպտեմբերի 17-ին գնացել ընտրական տեղամաս, ձեր քվեով անպայման մասնակցեք ընտրություններին, որովհետև դա է եղանակը որակյալ անցնցում փոփոխություններ բերելու մեր երկիր», — նշել է Մանե Թանդիլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։















































