Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Գրագետ հասարակությունն է հայրենասեր քաղաքացի ձևավորողը․ Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ.

Գիտելիքն ուժ է և ինքնավստահություն, գիտելիքը հզոր զենք է՝ ուղղված տգիտության, մտավոր խավարի դեմ։

Ու միայն որակյալ կրթությունը կարող է տալ մրցունակ գիտելիք, միայն ժամանակակից ու արդյունավետ կրթական համակարգն է ի զորու բացել դեպի հաջողություն տանող դռները։

Այսօր Գիտելիքի և դպրության տոնի խորհուրդն այն է, որ սովորել պետք է անընդհա՛տ, մի՛շտ ու յուրաքանչյուրի՛ս։

Մենք պարտավոր ենք մեր երեխաների մեջ դեռ մանկուց սերմանել սեր առ կրթություն, նրանց համար ապահովել կրթական այնպիսի միջավայր ու հաստատություններ, որտեղ սովորելն ապահով է ու անվտանգ, հաճելի ու հետաքրքիր։

Սեպտեմբերի 1-ը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում դեպի դպրոց, դեպի ԲՈՒՀ՝ բացահայտելու նորն ու հետաքրքիրը։

Սիրելի’ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։

Կրթության մեջ արված յուրաքանչյուր ներդրում, ջանք ու եռանդ անպայման ետ է վերադառնալու հաջողության, ձեռքբերման ու նվաճումների տեսքով։

Եվ թող երբևէ չմարի նորը սովորելու ձգտումն ու վառվող ցանկությունը։ Համոզված եղեք՝ ցանկացած նպատակ իրագործելի է, երբ կան գիտելիք ուաշխատասիրություն:

Երբեք չմոռանանք, որ գրագետ հասարակությունն է քաղաքակրթության հիմքը, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի ձևավորողը, զարգացած ու առաջադեմ երկրի և պետության հիմնասյունը։

Շնորհավո՛ր Սեպտեմբերի 1:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031