Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Սրանք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Սերժ Սարգսյանը բաց ճակատով դուրս է գալիս փողոց, իսկ դավադիր վարչախումբը իր կառավարիչի հետ միասին թաքնվում են մարդկանցից. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դավաճանները երեկվանից հոգեվարքի մեջ են: Այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ Ազատության հրապարակում հավաքվել էին Արցախի ճակատագրով մտահոգված մարդիկ, բայց ավելի շատ հոգեվարքի մեջ են, որովհետև այնտեղ էր նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սրանք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Սերժ Սարգսյանը բաց ճակատով դուրս է գալիս փողոց, մասնակցում հանրահավաքի, իսկ դավադիր վարչախումբը իր կառավարիչի հետ միասին թաքնվում են մարդկանցից, վախենում են դուրս գալ փողոց, իրենց շրջապատում են հարյուրավոր ոստիկաններով և թիկնապահներով:
Սուտ ու կեղծիք քարոզողները հրապարակի կիսադատարկ նկար են տարածում այն դեպքում, երբ Ազատության հրապարակը բազմամարդ էր: Չնայած, գուցե այդ ստի միջոցով իրենց հույս են տալիս…
Արցախն ատողները վախենում են Արցախը սիրողներից, Արցախը հանձնողները վախենում են Արցախը պահողներից, Արցախն Ադրբեջան համարողները վախենում են Արցախն ազատագրողներից այնպես, ինչպես չարը վախենում է խաչից:
Այնպես որ, չարիքի իշխանության երեկվա պահվածքը սպասելի էր:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031