Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Սա է պետական ​​գործչի և երկրի շահի մասին չմտածող մարդու տարբերությունը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ անվտանգության առումով ՀՀ-ի կախվածությունը միայն մեկ կենտրոնից ռազմավարական սխալ է։

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Զախարովան հայտարարել է, որ պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել՝ դա անելով անվերջ ու ամեն առիթով։

Նրա խոսքով՝ վերջին օրերի ընթացքում ՀՀ վարչապետը շատ հայտարարություններ է արել:

«Ամփոփելով այդ հայտարարությունները՝ ցանկանում եմ ասել, որ պետք է պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորների փնտրել՝ դա անելով անվերջ ու ամեն առիթով: Պետք է պատասխանատվություն կրել և մեղքը կամ պատասխանատվությունն ուրիշի վրա չգցել: Հենց սա է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահի մասին չմտածող անցողիկ մարդու տարբերությունը: Պետք է սովորել պատասխանատվություն կրել սեփական քայլերի համար: Այլապես սա մի քիչ նման է վատ պարողի մասին պատմությանը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Վերջերս իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ «Ռուսաստանի խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում չեն կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած առաքելությունը», ինչպես նաև, որ «Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից՝ դատելով այն քայլերից, որ անում է կամ չի անում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031