Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Քարդաշյանն Արցախի շրջափակման թեմայով հոդված է հրապարակել ու դիմել է ԱՄՆ նախագահին

մերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում Արցախին սատարող գրառում է կատարել` կից հրապարակելով հումանիտար իրավիճակի մասին լուսանկարներ։
«Իմ խնդրանքն է նախագահ Ջո Բայդենին՝ կանգնեցնել հայերի ևս մեկ Ցեղասպանություն։ ԱՄՆ-ի ու աշխարհի ժամն է՝ քայլեր ձեռնարկելու հայերին պաշտպանելու Ադրբեջանից»,- նշել է Քարդաշյանը։

Բացի այդ, նա իր ինստագրամյան էջի կենսագրության բաժնում հոդվածի հղում է տեղադրել, որը հրապարակված է Rolling Stones-ում՝ «Իմ խնդրանքն է Ջո Բայդենին դադարեցնել ևս մեկ Հայոց ցեղասպանությունը» (My Plea to Joe Biden to Stop Another Armenian Genocide)Թ

«Մենք հայ ենք։ Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք և չենք ցանկանում ապագայում խոսել ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ ոգեկոչման մասին»,- գրել է հեռուստաաստղը:

Նա նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախի (նաև հայտնի որպես Լեռնային Ղարաբաղ) բնիկ քրիստոնյա հայերի և մնացած աշխարհի միջև միակ փրկօղակը։ «Նրանք երկար տարիներ կախված են եղել Լաչինի միջանցքով սննդամթերքի, բժշկական պարագաների և մարդասիրական օգնության փոխադրումից: Ուկրաինական պատերազմը որոշ երկրների համար Ադրբեջանին դարձրել է ռուսական նավթի ու գազի առավել բարենպաստ այլընտրանք։ Այնուամենայնիվ, այս հույսը քաջալերել է ադրբեջանական բռապետական կառավարությանը սովը որպես զենք օգտագործել տարածաշրջանի հայ բնակչության դեմ: Այլևս ժամանակ չկա մտքերի, աղոթքների կամ անհանգստության համար»,- ընդգծել է Քիմ Քարդաշյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031