Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Մեր նախընտրական ծրագրի առանցքային կետ է Երևանի միանալը «Երեխակենտրոն քաղաքների նախաձեռնությանը (Child Friendly Cities)». Դավիթ Մարգարյան

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Դավիթ Մարգարյանը ֆեյսբուքյաք իր էջում գրում է.
Նախորդ անգամ խոսելով մատչելի և հարմար մանկական խաղահրապարակների մասին՝ նշեցի, որ դրանց կառուցումը մաս է կազմում շատ ավելի մեծ գաղափարի և արժեքային հենքի, որը կներկայացնեմ այսօր։
Մեր նախընտրական ծրագրի առանցքային կետ է Երևանի միանալը «Երեխակենտրոն քաղաքների նախաձեռնությանը (Child Friendly Cities)», որն աջակցում է տեղական իշխանություններին ապահովել երեխաների համար այնպիսի քաղաքային միջավայր, որտեղ նրանք կկարողանան ազատ, ապահով և ազատ տեղաշարժվել, իրացնել իրենց իրավունքներն ու վայելել մանկությունը։ Այն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գլխավորած նախաձեռնությունն է՝ հիմքում ունենալով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի դրույթները, որը մեր հանրապետությունը վավերացրել է դեռ 1992 թվականին։
Երեխակենտրոն Երևանը նշանակում է ունենալ անվտանգ և մատչելի փողոցներ, կանաչ տարածքներ և մատչելի խաղահրապարակներ, անվտանգ և հարմար հասարակական տրանսպորտ, երեխակենտրոն քաղաքային պլանավորում, որակյալ կրթություն, երթևեկության անվտանգություն, հասանելի ու որակյալ առողջապահություն և սոցիալական ծառայություններ, ներառական և համընդհանուր դիզայն, մաքուր և առողջ արտաքին միջավայր, մշակութային, սպորտային և ժամանցի տարատեսակ միջոցառումներ և շատ ու շատ այլ կարևոր բաղադրիչներ։
Հատկապես վերջին տարիների քաղաքաշինական բարբարոսությունը, որ տեղի է ունենում Երևանում, էլ ավելի է սրում իրավիճակը։ Մայթերի զավթումը մասնավոր բիզնեսի կողմից, դրանց անբարեկարգ վիճակն ու կատարյալ անհարմարությունը գրեթե տեղ չեն թողել մեր քաղաքում, որտեղ ծնողները կարող են իրենց երեխաների հետ մանկասայլակով հանգիստ զբոսնել և անդադար չմտածել, թե հաջորդ 10-20 մետրը հատկապես որ հետագծով պետք է շարժվեն, ինչպես հաղթահարեն մայթերի բարձր ու ցածր աստիճանները։
Երեխաների համար և երեխաներին հարմար միջավայրի կառուցումը առաջին հերթին արժեք է մեզ համար, այլ ոչ թե ամեն գնով բարեկարգման իմիտացիա ստեղծելու մոլուցք կամ բակային տարածքները քաղաքապետի իշխանական թեկնածուի այցից առաջ հապճեպ ներկոտելու հրամայական։
Ծնողները պետք է անվտանգ զգան իրենց երեխաների հետ Երևանով զբոսնելիս, իսկ երեխաները պետք է անհոգ և առանց վնասվելու վտանգի խաղան ու վազեն մայթերով և խաղահրապարակներում։
Իսկ թե ինչպես՝ #մենք_գիտենք_ինչպես
#Ապրելու_Երևան #No13
#Ապրելու_Երկիր
#Երևանի_ավագանու_ընտրություններ #սեպտեմբերի17
#տիկինքաղաքապետը
Նախաձեռնության մասին առավել մանրամասն՝ https://www.childfriendlycities.org/
Նախաձեռնությանն են միացել շուրջ 50 երկրներ, որոնց թվում են Ավստրիան, ԱՄՆ, Կանադան, Չեխիան, Դանիան, Ֆինլադնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Խորվաթիան, Միացյալ Թագավորությունը և այլն։
May be an image of 9 people, child, segway, crowd and text
Facebook
Twitter

Կարդացեք նաև