Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Ակնկալում ենք, որ մոտ ապագայում Աղդամի (Ակնա) երթուղուն զուգահեռ, ապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ մարդասիրական իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արցախահայությանը ռուսական մարդասիրական օգնության տրամադրումը:

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ հուլիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ Լաչինի և Աղդամի (Ակնա) երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեմա է մշակվել։

Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը և փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել։

Որպես առաջին քայլ՝ սեպտեմբերի 12-ին «Ռուսական Կարմիր Խաչ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության միջոցով տարածաշրջան է հասցվել մարդասիրական օգնության խմբաքանակ։ Շուրջ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ են նվիրաբերվել Լեռնային Ղարաբաղի՝ օգնության կարիք ունեցող բնակիչներին։

Ակնկալում ենք, որ, հաշվի առնելով նախկինում ձեռք բերված փոխըմբռնումը, մոտ ապագայում, Աղդամի (Ակնա) երթուղուն զուգահեռ, ապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, որից հետո երկու ուղղություններով էլ կանոնավոր կերպով մարդասիրական օգնությունը կգնա տարածաշրջան։

Հուսով ենք, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը կկայունանա և տեղի բնակչության բնականոն կենսագործունեությունը կվերականգնվի։ Սա իր հերթին պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար», — նշել է Զախարովան:

Facebook
Twitter

Կարդացեք նաև