ԿԸՀ-ն հրապարակել է 37 տեղամասի կամ տեղամասերի 7,79%-ի քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքները։ Այս պահին ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարում է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (34,67%), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (18,19 %), «Մայր Հայաստան» դաշինքը (14,02%), «Հանրապետություն» կուսակցությունը (11,32%) և «Հանրային ձայն» կուսակցությունը (10,51%):
37 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներով՝
1. «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 1576 ձայն կամ 10,51%
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5198 ձայն կամ 34,67%
3. «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 153 ձայն կամ 1,02%
4. «Հաղթանակ» կուսակցությունը՝ 219 ձայն կամ 1,46%
5. «Ուժը հայրենյաց» կուսակցությունը՝ 119 ձայն կամ 079%
6. «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը՝ 157 ձայն կամ 1,05%
7. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 2728 ձայն կամ 18,19%
8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը՝ 53 ձայն կամ 0․35%
9. «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1698 ձայն կամ 11,32%
10. «Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 61 ձայն կամ 0,41%
11. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 336 ձայն կամ 2,24%
12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ 159 ձայն կամ 1,06%
13. «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 435 ձայն կամ 2․9%
14. «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2102 ձայն կամ 14,02%
















































