Skip to main content

ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ

Լրահոս

«Հանրապետություն»-ում դեռ չեն որոշել, թե պատրա՞ստ են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել. 24News

Երեկ կայացած Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական ոչ մի ուժ չի հաղթահարել 50 տոկոսի շեմը։ Կենտրոնական ընտրական հանձնաժոողովն այսօր ամփոփել է բոլոր ընտրատեղամասերի արդյունքները, որի արդյունքում հետևյալ պատկերն է ստացվել․

1. Հանրային ձայն — 6735 (9.62%), 2. ՔՊ — 22․904 (32.73%) 3. ԱԱԿ — 13․440 (19․2%) 4. Հանրապետություն — 8038 (11.49%) 5. Մայր Հայաստան — 10․461 (14.95%)

Իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ կլինի քաղաքական ուժերի հետ կազմել կոալիցիա։

24News-ը «Հանրապետություն» կուսակցության և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանից հետաքրքրվեց արդյոք կոալիցիա կազմելու որոշում ունե՞ն։ Անի Խաչատրյանը նշեց, որ քաղաքական խորհրդի նիստ չեն ունեցել, հետևաբար չի կարող ասել՝ կոալիցիա կկազմե՞ն, թե ոչ, դեռևս որոշում չունեն։

«20 տարվա կուսակցություն ենք, նման հարցերը խորհրդի նիստում ենք որոշում, բայց այս պահին դեռ նիստ գումարելու համար օր, ժամ որոշված չէ։ Ոչ մի ուժի հետ միանալու քննարկում չենք ունեցել։ Մեր օրակարգում կոալիցիա կազմելու քննարկում չկա», — հավելեց Խաչատրյանը։

Հարցին՝ երբեք քննարկում չե՞ք ունեցել, թե որ ուժի հետ կոալիցիա կկազմեք, Խաչատրյանը պատասխանեց, որ մինչև այսօր մտածում էին, որ երևանցին այնքան գիտակից է, որ Արտակ Զեյնալյանին տալու է 50+1 քվե։

Նշենք, որ այսօր առավոտյան «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է՝ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ։ «Մայր Հայաստան» դաշինքի մամուլի քարտուղար Աննա Բալյանը 24 News-ի հետ զրույցում նշեց, որ կոալիցիա կազմելու վերաբերյալ դեռևս որոշում չունեն, կտեղեկացնեն ավելի ուշ։

Հերմինե Միքայելյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031