Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Զինվшծ միջшդեպ՝ Վանաձորում. քրեական հետшպնդnւմ է հարուցվել չորս անձի նկատմամբ

2023 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 16:15-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցների վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 16:51-ին, հաղորդում է ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ «Ձախ ազդրի պատռված վերք, օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակիչ Արթուր Ալ.-ն։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով,  նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակիցների շրջանակը:

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Ալիկ Հ.-ն, լարված, անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ  է գտնվել Եղեգնուտ գյուղի բնակիչ Արշակ Առ.-ի հետ՝ ավտոմեքենան վերջինիս եղբորորդու՝ Արթուր Առ.-ի վարած ավտոմեքենայի ուղղությամբ վարելու, իրեն ու ընկերոջը՝ Նարեկ Հ.-ին, հայհոյելու, ինչպես նաև՝ անձնական այլ հարցի պատճառով:

Այս կապակցությամբ վրեժխնդիր լինելու շարժառիթով, Ալիկ Հ.-ն խմբով, Նարեկ Հ.-ի և դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, 2023թ․ օգոստոսի 31-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող սգո սրահի մոտ դարանակալել և սպասել է Արշակ Առ.-ին՝ նպատակ ունենալով վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու: Տեսնելով, որ վերջինս իր ընկերոջ՝ Արթուր Ալ.-ի և եղբոր որդու՝ Արթուր Առ.-ի հետ դուրս է գալիս սգո սրահի տարածքից, դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Նարեկ Հ.-ի հետ մոտեցել են նրան պատկանող ավտոմեքենային, և, իրական վտանգի տակ դնելով նաև այդ պահին սգո սրահից դուրս եկող բազմաթիվ անձանց կյանքն ու առողջությունը, երկուսով  «Մակարով» և «ՏՏ» տեսակի ատրճանակներից կրակոցներ են արձակել Արշակ Առ.-ի ուղղությամբ՝ հրազենային վնասվածք պատճառելով Արթուր Ալ.-ին, ինչպես նաև վնասելով դեպքի վայրում կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում գտնվել է ավտոմեքենայի սեփականատերը:

Արշակ Առ.-ն ատրճանակից, վերջինիս եղբոր որդին՝ Արթուր Առ.-ն՝ ինքնաձիգից, կրակոցներ են արձակել, իսկ  Արթուր Ալ.-ն  ռազմամթերք չհանդիսացող ձայնային պայթուցիչ է նետել Ալիկ Հ.-ի և Նարեկ Հ.-ի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջիններս, իրենցից անկախ հանգամանքներում, չեն կարողացել հանցագործությունն ավարտին  հասցնել:

Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատապայթյունատեխնիկական, դատանյութաբանական և դատահետքաբանական:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել:

Ալիկ Հ.-ին և Նարեկ Հ.-ին մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արշակ և Արթուր Առ.-ներին՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշված չորս անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Նկատի ունենալով, որ վերջիններս թաքնվում են քննությունից և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք չեն հայտնաբերվել՝ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ վարութային և քննչական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապօրինի զենքերի ձեռք բերման աղբյուրը պարզելու, դրանք հայտնաբերելու, «BMW» ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, վերջինիս և մեղադրյալների գտնվելու վայրերը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարությն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031