Skip to main content

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին

Լրահոս

Բռնnւթյшն կnչեր հնչեցնելու դեպքով քրեшկшն վшրույթ է նախաձեռնվել Սերոբ Նալթակյանի նկատմամբ

Կառավարության շենքի դիմաց հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու և բռնություններն արդարացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Առանձին լրատվամիջոցների առցանց ռեսուրսներով տարածվել է Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ տեսանյութ, որի ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել 1991թ. ծնված Սերոբ Նալթակյանի կողմից զանգվածային լրատվության միջոցների, կամ տեղեկատվական, կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բնռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ բարձրախոսի միջոցով վերջինս բազմաթիվ անձանց ներկայությամբ և ԶԼՄ-ների կողմից հավաքի ընթացքի լուսաբանման պայմաններում հայտարարել է. «Նեգատիվը, եթե լավ չհասկանան, թափելու ենք էս շենքի վրա։ Եթե պետք լինի, սաղ շենքերի վրա նեգատիվ ա թափվելու։ Մենք պետք է համախմբված անենք։ Եթե բան ենք ջարդելու, համախմբված ջարդելու ենք։ Եկեք ինչքան կարանք մարդ կանչենք ստեղ։ Խնդրենք, ծեծենք, խաբենք, համոզենք։ Թող գան ստեղ, կհասկանան հարցն ինչումն ա։ Հենց եկան ստեղ, հավաքվեցինք, լցվեց հրապարակը, հասկացողը հասկանալու ա, չհասկացողի գլխին էլ տալու ենք»։

Նկատի ունենալով, որ վերոնշյալում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։ Կայացվել է Սերոբ Նալթակյանին ձերբակալելու որոշում, ինչի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031