Ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, սկսել է բերման ենթարկել վաղ առավոտից Երևանում ճանապարհներ փակած քաղաքացիներին։
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ «Կարմիր բերետավորները» բերման են ենթարկում Սարյան–Բուզանդ փողոցները փակած քաղաքացիներից մի քանիսին, այդ թվում Անդրանիկ Թևանյանին։
Վաղ առավոտից բողոքի ակցիաները մեկնարկել են. քաղաքացիները փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան:
Երթևեկությունը որոշ ժամանակ կաթվածահար էր, սակայն մեծաթիվ ոստիկանական ուժերն ու կարմիր բերետավորներ բացեցին ճանապարհը:


















































