Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Եթե տեսնեք ձեր հարևանին, ամոթանք տվեք նրան․ ցույցի մասնակիցներն Անդրանիկ Քոչարյանի շենքի բակում էին

Մայրաքաղաքում մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցա են իրականացնում։ «Արցա՛խ», «Նիկո՛լ, թշնամի՛» վանկարկումներով նրանք իրազեկման քայլերթ են իրականացնում Երևանի փողոցներում։

Իրազեկման ակցիայի մասնակիցները երթով հասան նախագահի նստավայրի մոտ, որտեղ ոստիկանները հորդորեցին ակցիայի մասնակիցներին երթը շարունակել մայթերով և չխոչընդոտել ավտոմեքենաների շարժը:

Այնուհետև նրանք քայլերթով հասան Կառավարական ամառանոցի դիմաց, որտեղ ոստիկանները պատ էին կազմել։

Ակցիայի մասնակիցները նաև մոտենում են սրճարաններում նստած մարդկանց և իրազեկում իրավիճակի մասին, հրավիրում հանրահավաքի վաղը՝ 18։00-ին։

«Եթե 100 հազար մարդ դուրս գա հրապարակ, 100 հազարից ավելի հայի կյանք կփրկվի Արցախում»,- հայտարարեց ակցիայի մասնակից, ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

Ցույցի մասնակիցները մտան նաև ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի շենքի բակ և «ամոթ» վանկարկեցին։

«Եթե տեսնեք ձեր հարևանին, ամոթանք տվեք նրան, որովհետև Հայաստանը պետք է լինի հայերի հայրենիքը, ոչ թե թշնամուն սպասարկող երկիր։ Ձեր հարևանը պատրաստ է կրակել մեզ վրա, որովհետև հայի կյանքն իրենց համար արժեք չունի, ինչպես Արցախում ցեղասպանության շեմին կանգնած 30,000 երեխաների կյանքն արժեք չունի»,- նշեց Սևակ Նազարյանը՝ մեկ անգամ ևս բոլորին կոչ անելով դուրս գալ փողոց։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում ցույցեր են սկսվել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականաի և արցախցիներին օգնելու պահանջով։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031