Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Իշխանությունը շարունակում է պшտերшզմ բերել․ քարտեզում Ադրբեջանի առաջիկա պլաններն են

Մեր միակ փրկությունը Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների հեռացումն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․

«2020 թ. նոյեմբերի 9-ից մեզանից շատերին համոզեցին, որ կարիք չկա փոխելու իշխանություն, որովհետև անկայուն վիճակ է։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։

2021 թ. մայիսին Սյունիքում և 2022 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի բանակը մտավ Վայոց Ձոր ու հասավ մինչև Ջերմուկ, մեզանից շատերին նորից համոզեցին, որ անկայուն է ու պետք չէ փոխել իշխանություն։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։

2023 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը նոր պատերազմ սկսեց Արցախում ու պատրաստվում է հարձակում նաև Սյունիքի ու Վայոց Ձորի վրա, նորից փորձում են համոզել, որ անկայուն է և պետք է այլ բաների մասին մտածել։

Իշխանափոխության դեմ քարոզում են նույն մարդիկ ու նույն տեքստերով։

Իշխանափոխություն ուզում են բոլորը, բացի ներկայիս իշխանությունից։ Դա կոչվում է աթոռակռիվ, որ տալիս է ներկայից իշխանությունը։

Վերջապես պետք է հասկանալ, որ բոլոր հարցերում տապալած իշխանությունը չի կարող կայունություն և խաղաղություն բերել։ 2020-ի պատերազմը չհաշված՝ արդեն 3 պատերազմ բերել է, որի արդյունքում ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի այլ մարզերում ենք ունեցել տարածքային կորուստներ և հարյուրավոր զոհեր։ Չեմ խոսում Բաքվի բանտերում մինչև հիմա գտնվող տասնյակ հայ զինվորների մասին, որոնց 3 տարի է՝ չեն կարողանում տուն բերել։

Այնպես որ մեր միակ փրկությունը Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների հեռացումն է։ Միասին օգնենք, որ հաջողենք ու լծվենք ամեն մեկս մեր գործին՝ վստահ լինելով, որ մեր արածը թղթով չեն հանձնի թուրքին, ինչպես որ արեցին Գորիս-Կապան ճանապարհի, Քարվաճառի կամ Բերձորի հետ։

Քարտեզում երևում են Ադրբեջանի առաջիկա պլանները, որին դիմադրելու կարողություն ու ցանկություն չունի ներկայիս իշխանությունը։ Իսկ մե՞նք»,- գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031