Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Դանդաղելը կործանարար է. ուզում եմ հավատալ, որ ոտքի ելած ժողովրդի միասնականությունը մեզ հետ կպահի ճակատագրական սխալներից. Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Դանդաղելը կործանարար է
Այո՛, Արցախում իրականացվում է ցեղասպանություն: Էթնոցիդ: Արցախի նախիջևանացում: Հերթը Հայաստանինն է:
Ակնհայտ իրողություններ են՝
— Էրդողանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի հարցով իրենց մտահոգում է Իրանի դիրքորոշումը, իսկ Հայաստանի իշխանությունների մասով՝ հարցը լուծված է…
— Նույն Էրդողանի վկայությամբ՝
Արցախի նկատմամբ իրականացված վերջին ողբերգական զարգացումների մասին տեղեկացված է եղել Նիկոլը…
— ՄԱԿ-ում թշնամու արտգործնախարարը, ի լուր աշխարհի, արձանագրեց Նիկոլի հավաստիացումն այն մասին, որ Արցախում հայության անվտանգության խնդիրը լուծված է:
— ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին խայտառակ իրարամերժ դիրքորոշումներ են արտահայտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում…
— Դահիճի ձեռքին գիլիոտին աշխատող Ներքին գործերի նախարարն իրականացնում է հոգեխանգարված ազգադավի հրահանգը՝ գույնզգույն բերետավորների միջոցով անհամաչափ ուժ կիրառելով ցուցարարների նկատմամբ՝ լինի անչափահաս, կին, թե մարտի դաշտում հարազատի դին անթաղ թողած 18-ամյա արցախցի…
Նպատակը մեկն է՝ ամեն գնով պահպանել իշխանատենչ պատուհասի աթոռը։։
Քայլարած դահիճը չափազանց վտանգավոր է դարձել, ինչպես կատաղած ոչխարը՝ մորթվելուց առաջ…
Մենք, իսկապես, գահավիժում ենք։ Եվ միայն արագ, ընկալելի և ռիթմիկ գործողություններով է հնարավոր կասեցնել պետության կործանումը:
Կարծում եմ Ազգային կոմիտեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում անհապաղ պետք է կատարի հետեւյալ քայլերը՝
ա) նախատեսված իմպիչմենտին ընդառաջ, Կոմիտեն պարտավոր է որոշում ընդունել և հրապարակային հայտարարել վարչապետի թեկնածուի անունը: Դա ոչ միայն քաղաքագիտական աքսիոմ է, նաեւ՝ սահմանադրական պահանջ:
բ) Առաջիկա օրերին Հայաստանի մարզկենտրոններում, խոշոր քաղաքներում հայտարարել հանրահավաքներ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Գ) Իմպիչմենտ հայտարարելու օրը համահայաստանյան հանրահավաք կազմակերպել ԱԺ-ի մոտ:
Դ) Ոստիկանների, մասնավորապես գույնզգույն բերետավորների հակաօրինական և թրքաբարո բռնի գործողություններից ժողովրդին պաշտպանելու նպատակով Կոմիտեն պարտավոր է համապատասխան քայլեր ձեռնարկել:
Այս օրհասական պահին դանդաղելը կարծանարար կարող է լինել։
Ուզում եմ հավատալ, որ ոտքի ելած ժողովրդի միասնականությունը մեզ հետ կպահի ճակատագրական սխալներից:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031