«Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել Արցախից բռնի տեղահանված ևս 500 հոգու ընդունելու մասին․
«Իսկ կարել իմացողները կներգրավվեն մեր հագուստի արտադրությունում»,- նշել է ձեռնարկատեր Կարեն Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզի Տաշիր համայնքում Արցախից 1000 հարկադիր տեղահանվածների բնակարան կտրամադրի։


















































