Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ռ. Վարդանյանի ձերբшկшլnւթյшն մասին կամ ինչու՞ Իժոն չձերբшկшլվեց. Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռ. Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց

ադրբեջանցին…ԴԱ մի բան է, որ կարող է մի ձեռքով բաց թողնել Սամվել Բաբայանին, որպեսզի Երևանում վերահսկի «ռևանշիստ» ղարաբաղցիներին՝ թե՛ ծառայություն մատուցելով բաքվին, թե՛ պահելով նփ-ի իշխանությունը, մյուս ձեռքով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին (կամ թույլ չտալ նրա ու մնացած հակաթյուրք ղեկավարների հեռացումը), հետո տելեգրամյան անկապ մի ալիքով շա՜տ պատահական արտահոսք ապահովել, թե ինչ են պայմանավորվել Իժոյի հետ…մնացածը թողնում եմ ձեր ֆանտազիային…:
Տեղեկատվական արտահոսքն էլ, հավանաբար, ապահովեն ռուսակա՛ն ալիքներով, որպեսզի Հայաստանում հավելյալ սրեն հակառուսականությունը: Սա պրիմիտիվ քաղտեխնոլոգիա է, որն, ի դեպ, նիկոլին ծառայող 3 մանետանոց պրոպագանդիստները հաճախ օգտագործում են՝ իրենց տերերի թելադրանքով:
Չմոռանանք նաև փաստը, որ ռուսական կողմը, ավանդույթի ուժով, կարող է օգտվել երկու հակամարտող կողմերի սայթաքումներից ու տաքգլուխ որոշումներից, Հայաստանում իրեն սպասարկող ու ծառայող հականիկոլական մեդիայի միջոցով՝ որոշի բացահայտել Իժո-ադրբեջանցիներ շփումների ամբողջական հետախուզական դոսյեն…: Դե ռուսաստանցի պաշտոնյաներին էլ Աստված տվել, չի խնայել…որքան ուժ ունեն, ցինիկանում են, իրենք իրենց էժանացնում ու հեղինակազրկում: Եթե Դ. Պեսկովը կամ Մ. Զախարովան այնքան են մանրանում, որ երեսով են տալիս Ռ. Վարդանյանի՝ Ռուսաստանի քաղաքացի չլինելու փաստը, արդեն իսկ ծիծաղելի է…և այդ գործին լծվել են այն նույն պաշտոնյաները, որոնք նիկոլ հողատուին «խիզախ ղեկավար» էին համարում նոյեմբերի 9-ից հետո…թարգե՛ք, ամոթ է…
Գուբեռնիստ, բրիտանական կոլոնիալիստ, գլոբալիստ, կամ՝ Արևմուտքի ու Մոսկվայի կոնսենսուսային թեկնածու, չգիտեմ ինչ…Վերացե՛ք անձից, իր նկատմամբ ունեցած համակրանքից կամ հակակրանքից. ձերբակալվել է և ի լուր աշխարհի «ահաբեկչի» պիտակավորմամբ մեդիայի խոշորացույցի տակ է Արցախի նախկին Պետնախարարը: Անձամբ դատապարտում եմ Վարդանյանի ձերբակալման փաստը. ՀՀ ԱԳՆ-ից (եթե մնացել է այդպիսի կառույց) էլ ոչ մի պահանջ չունեմ. նրանց միջամտությունն ավելի կբարդացնի վիճակը:
Իսկ վերջում կոնկրետ հարց Սամվել Բաբայանին. դու ադրբեջանի պահանջվածների ցուցակում ինչո՞ւ չկաս…
Պի՛նդ եղեք:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031