Քանի որ շատերն են հարցնում, թույլ տվեք նշել, որ ես ազատության/անվտանգության մեջ եմ: Այս մասին թվիթերյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար և մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Թեև շարունակում եմ ստանալ բազմաթիվ հրապարակային և ոչ հրապարակային վիրավորանքներ ու սպառնալիքներ, ինձ երբեք չեն ծանուցել ադրբեջանական հետապնդման մասին, որի համար որևէ հիմք չկա: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեմ կարող հայտնել իմ գտնվելու վայրը:», — նշել է Բեգլարյանը։


















































