Skip to main content

ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ

Լրահոս

Ադրբեջանցիներն шվերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան шզшտшմшրտին նվիրված հուշարձանը և խաչքարը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի սեպտեմբերի 7-ին թելեգրամյան ալիքներից մեկում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Տեսանյութը հստակ արձանագրում է, որ  ոչնչացված և գետնին է տապալված Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը, ջարդուփշուր են արված հուշարձանի առանձին մասերը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, դեռևս 2021 թվականին,  ադրբեջանական վանդալիզմի արդյունքում ոչնչացվել էր նույն մշակութային համալիրի մաս կազմող խաչքարը։ Այս շարունակական և միասնական շղթայի մաս կազմող գործողություններն ապացուցում են այն, որ մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանի կողմից հստակ մշակված ռազմավարություն է։

Մեր արձագանքը

Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում մշակութային ժառանգությունը համարվում է մարդու ստեղծագործ մտքի բացառիկ արտահայտություն, որի ոչնչացումը կամ վնասումը ուղղակիորեն խախտում է մարդու/համայնքի անդամների մշակութային իրավունքները թեˊ պատերազմի ժամանակ, թեˊ պատերազմից հետո։

Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում  մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն»:

Զինված բախումների ժամանակ և դրանից հետո՝ օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումն արգելված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագրով»։

Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունն իր 9-րդ հոդվածով նույնպես արգելում է մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները թշնամու վերահսկողության տակ գտնվող  տարածքներում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031