Skip to main content

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

Լրահոս

Մեղшվnրը դու էս ալեն, այ ոչնչություն. մենք՝ հայ ժողովուրդը, մեղшվnր է մինչ այս պահը ձեր գոյության համար. Աննա Մկրտչյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա։

Ո՛չ մենք բոլորս մեղավոր չենք։ Այս նախադասությունը մեծագույն հիմարություն է։ Իսկ քպ-ական դավաճանների կողմից օգտագործվում է որպես բոլորիս թևաթափ անելու ու նույն դավադրության մեջ տեղավորելու համար։
Մենք բոլորս չունենք մեղքի նույն բաժինը։ Հինգ տարիների ընթացքում տասնամյակներով պահված երկու հայկական պետությունների վերջը տվել են կոնկրետ մարդիկ, կոնկրետ գործողություններով։
Մեղքը երբեք վերացարկված չի լինում։ -Մեղավորն Արցախը ադրբեջանի մաս համարողն է:
-Մեղավորն ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչողն է։
-Մեղավորն արցախահայերին ադրբեջանցիների հետ ապրել պատկերացնողն է։
-Մեղավորը մեր գերիներին հանցագործ ու մեռած անվանողն է։
-Մեղավորը 18-ին հրապարակում դագաղ պարացնողն է։
-Մեղավորն Արցախ օգնություն չուղարկողն է։
-Մեղավորն անչափահաս արցախցիներին կալանավորողն է։
-Մեղավորը ահաբեկիչ ալիևին կիրթ, իսկ ահաբեկիչ էրդողանին բովանդակային անվանողն է։
-Մեղավորը դավաճանն է։
-Մեղավորը դու էս ալեն, այ ոչնչություն։
Մենք՝հայ ժողովուրդը, մեղավոր է մինչ այս պահը ձեր գոյության համար։ Հուսանք մեր սխալը անշրջելիորեն կուղղենք։
Facebook
Twitter

Կարդացեք նաև