Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Առաջարկում եմ միավորվել Արցախը թnւրքին հшնձնшծ Նիկոլ Փաշինյանին հեռшցնելու շուրջ. Էդուարդ Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին

Եթե ՔՊ-ի ԱԺ ղեկավարը միասնության կոչ է անում,ապա առաջարկում եմ միավորվել Արցախը թշնամուն հանձնած Փաշինյանի հեռացման օրակարգի շուրջ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ստեղծված իրավիճակի համար բոլորն են մեղավոր, ուստի հարկավոր է միավորվել, այլ ոչ թե մեղավորներ փնտրել։

«Մեղավորների պահով…

Ցանկացած նորմալ երկրում հաղթանակն էլ,ձախողումն էլ ունենում է կոնկրետ հասցեատեր՝ երկրի իշխանությունը։

2018-ի մայիսի 8-ից սկսած մինչ օրս Հայաստանում ու Արցախում ցանկացած ձախողման ու պարտության մեղավորներն իշխանոպթյուններն են։

Կոնկրետ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է եւ վերջ։

Նիկոլն է Ադրբեջանին կառուցողական հայտարարել։

Նիկոլն է ՝Արցախը Հայաստան է եւ վերջ թեզի հեղինակը։

Նիկոլն է խոստացել Արցախի ու Հայաստանի բնակչությանը ձեռնտու լուծում։

Նիկոլն է բանակցել «իր սեփական զրոյական կետից»։

Նիկոլն է ասել՝ ինչ պետք է ,դա էլ բանակցում եմ։

Նիկոլն է դրական ազդակներ ստացել թուրքերից։

Նիկոլն է հոկտեմբերի 19-ին հրաժարվել պատերազմը կանգնեցնելու եւ Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու առաջարկից։

Նիկոլն է կնքել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։

Նիկոլն է 2020-ի դեկտեմբերին հետ բերել մեր զորքերը Ղուբաթլուի շրջանից Սյունիք։

Նիկոլն է տվել Գորիս-Կապան ճանապարճը թշնամուն։

Նիկոլն է հանձնել առանց մեկ կրակոցի Սեւ լճի 30 տոկոսն ու ՀՀ տարածքի 41 քառ.կմ։

Նիկոլն է հռչակել «անջատում հանուն փրկության» թեզը ու հրաժարվել դրանից։

Նիկոլն է հանձնել Լաչինն ու Աղավնոն։

Նիկոլն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Նիկոլն է հանցավոր դիտորդի նման հետեւել Արցախի հայաթափմանը։

Նիկոլն է Ռուբեն Վարդանյանի, Լեւոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի եւ մյուս հայորդիների գերության մեջ հայտնվելու մեղավորը։

Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ։

Միասնությունից եք խոսում…

Խնդիդ չկա։

Առաջարկում եմ միավորվել Արցախը թուրքին հանձնած ու հայ ազգի գլխին այս աղետը բերած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ», — գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031