Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

Լրահոս

Սենատոր Գարի Փիթերսի ներկայացրած օրինագիծը կդшդшրեցնի ԱՄՆ օգնnւթյnւնը Ադրբեջանի կառավարությանը

Ամերիկացի սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որն արգելում է անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին, քանի դեռ չի հստակեցվել, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ չի ձեռնարկում հայերի դեմ:

«Ադրբեջանի կառավարությունը հստակ հասկացրել է, որ կարող է և օգտագործելու է իր ռազմական ռեսուրսները դաժան հարձակումներ իրականացնելու համար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ», — ասել է սենատոր Փիթերսը:

«Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին: Մենք պետք է ընդունենք այս օրենսդրությունը, որպեսզի արգելափակենք ամերիկյան հավելյալ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ նա չի դադարեցնի իր ագրեսիան տարածաշրջանում»:

Փիթերսի «Հայերի պաշտպանության մասին» օրինագիծը կդադարեցնի ԱՄՆ օգնությունը Ադրբեջանի կառավարությանը, որը ներկայումս թույլատրված է Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի բացառությամբ: Թեև Ազատության աջակցության ակտը հիմնականում արգելում է Ադրբեջանին տրվող երկկողմանի օգնությունը, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո բացառություն է ավելացվել 907-րդ բաժնում, որը նախագահին տալիս է Ադրբեջանին օգնություն տրամադրելու լրացուցիչ լիազորություն: Այս լիազորությունն ամեն տարի օգտագործվում է երկու կուսակցությունների նախագահների կողմից՝ սկսած 2002 թվականից, ներառյալ Բայդենի վարչակազմը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև