Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ձեր Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է ուզել փШխչել․ Արծվիկ Մինասյանն՝ իշխանական պատգամավորներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝ կարգելով նոր մեղվորներ։

Նրա խոսքով՝  իշխանության ներկայացուցիչները փորձում են խեղաթյուրել իրականությունը։

Իսկ իրականությունն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այն է, որ իշխանությունն է Արցախի հերոսկան, արժանապատիվ ժողովրդին հանձնել Ադրբեջանի իշխանությանը։

«Ինքներդ մղեցիք մեր քաղաքացիներին, որպեսզի սովամահ վիճակում դիմագրավեն ադրբեջանական հրոսակախմբերին, ինքներդ՝ ձեր կառավարության ղեկավարի գլխավորությամբ, հրաժարվեցիք օգնություն ցուցաբերել և մղեցիք կործանման։

Այս ամենը փորձում եք ներկայացնել, թե Արցախում իշխանազավթում է տեղի ունեցել։ Ձեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցաբար քանի՞ անգամ է փորձել փախչնել, թողնել իշխանությունը և հեռանալ։ Եվ հեռացել է և այն փրկությունը, որ փորձում էին անել, էլի ձեր իսկ ղեկավարության դավադիր գործողություններով հայաթափեցիք ողջ Արցախը»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Նա նաև նշեց, որ հազարավոր տարիներ Արցախը հայկական լինելով, այսօր դադարել է լինել այդպիսին։

«Դուք եկել եք այստեղ և ուզում եք ձեր մեղքը  բարդել Արցախի հերոսական ժողովրդի վրա, դուք տեղեկություն ունե՞ք, որ այդ մեկ օրվա պատերազմում Արցախի բանակը հազարավոր կորուստներ է պատճառել թշնամուն։ Դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչպես է պատանդառված հայ գեներալը և ի՞նչ եք արել այդ ուղղությամբ»,- ասաց Մինասյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031