Skip to main content

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանն шրգելnւմ է Վլшդիմիր Պnւտինի մուտքը երկիր․ Կոնստանտին Զատուլին

Հայաստանի խորհրդարանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը փաստացի նշանակում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան մուտքի արգելք։ Այս մասին Գազետա-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Հայաստանը փորձում է նսեմացնել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման նշանակությունը։ Հայակական կողմը պնդում է, որ չի պատրաստվում դա կիրառել Ռուսաստանի պետական ​​պաշտոնյաների նկատմամբ։ Մյուս կողմից՝ մենք պաշտոնապես դատապարտեցինք այս վավերացումը՝ որպես ոչ բարեկամական քայլ։

Առաջիկայում Ռուսաստանի Դաշնության նախագահի Հայաստան մեկնելու հեռանկար՝ վավերացումով կամ առանց վավերացման, չեմ տեսնում։ Տվյալ դեպքում հայկական կողմը չի կարող չհասկանալ, որ նման գործողություն իրականում նշանակում է ՌԴ նախագահի՝ Հայաստան մուտքի արգելք։ Այս առումով Փաշինյանը և իր գործընկերները հետևողական են»,-ասել է նա։

Զատուլինը հիշեցրել է, որ Հայաստանն արդեն արգելել է Մարգարիտա Սիմոնյանի և Արամ Գաբրելյանովի, ինչպես նաև «մի շարք այլ անձանց» մուտքը երկիր։

«Ռուսաստանի նախագահի դեպքում, իհարկե, դժվար կլինի արգելել մուտքը երկիր, բայց կասկածի տակ դնել, կասկած սերմանել, որ դա նույնիսկ իրագործելի է, այն է, ինչ տեղի ունեցավ Հռոմի ստատուտի վավերացման արդյունքում»,-նշել է Զատուլինը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև