Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ո՞վ է լինելու Ստեփանակերտի պարետը․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբայրն է, աշխատել է Արցախի կրթության նախարարությունում եւ Արայիկ Հարությունյանի` նախագահ ընտրվելու ժամանակ` նրա նախընտրական շտաբում` Կրկժանի եւ Շուշիի հատվածի պատասխանատուն է եղել: Նա եւ Բակո Սահակյանի սանիկն է:

Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա ոչ թե նոր է նշանակվել, այլ սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանի հրամանով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Արցախի իշխանությունների կալանավորումից, իսկ մի մասի Հայաստան տեղափոխվելուց հետո, մնացել է ամենաբարձր կարգավիճակն ունեցող պաշտոնյան: Նա մտերիմներին ասել է, որ Ադրբեջանի իշխանությունը իրեն ոչինչ չի նշանակել, ինքը գործում է որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ավելի վաղ ասել էր, որ Արցախից չի հեռանալու: Նրա հետ մնացել է նաև կինը: Ասել է, որ զբաղվելու է Արցախում մնացած հայերի խնդիրներով:

Մեր աղբյուրն ասում է, որ Արցախում այս պահին 500-ից մի քիչ ավելի հայ է մնացել, հիմնականում ծերեր, հիվանդներ, որոնք չեն կարողացել և չեն ցանկացել դուրս գալ:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031