Ես Հռոմի ստատուտի վավերացման քվեարկությանը չեմ մասնակցել, որովհետև հորաքրոջս տղան մահացել էր, գնացել էի հուղարկավորությանը, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կարեն Համբարձումյանը՝ հավելելով, որ հուղարկավորությունը տեղի է ունեցել Սիսիանում:
Անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված ինչ կարծիք ունի հարցին` պատգամավորն ասաց. «Եթե ես հուղարկավորությանը չլինեի, կողմ էի քվեարկելու ինչպես խմբակցության մնացած անդամները»,- եզրափակեց նա:
















































