Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի իրավունքների պաշտպանության պետական փաստաբան Ալով Սաֆարալիևը հայտնել է, որ Բաքվում հարցաքննվել է Արցախի նախկին նախագահը։
«Հարությունյանը հարցաքննվել է, կարող եմ միայն ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Ես կպաշտպանեմ նրան Ադրբեջանի օրենքների, միջազգային կոնվենցիաների պահանջների և իրավական էթիկայի համաձայն։ Մի խոսքով, ես բարեխղճորեն կկատարեմ իմ մասնագիտական պարտքը»,-ասել է Սաֆարալիևը ։


















































