Skip to main content

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան

Լրահոս

Ալիևը հայերի հետ խաղաղության մասին անգամ չի էլ մտածում. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ով հրճվում է Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լեւոն Մնացականյանի եւ Դավիթ Մանուկյանի ձերբակալություններով, ազգային տարրական արժանապատվությունից զուրկ մարդիկ են: Ձերբակալվածների մասին ինչ կարծիք կամ նրանց հետ ինչ տարաձայնություն էլ ունենան, այդ արգահատելի չարախնդությամբ դրանք համերաշխ են դառնում Ալիեւի կառուցած եւ համակարգային հայատյացության վրա հիմնված ադրբեջանական պետության հետ:

Ալիեւի նման մանրոգի պահվածքի միակ նպատակն է կոտրել հայերի ոգին անգամ այն բանից հետո, երբ Արցախի հայերը Ադրբեջանի համար էլ որեւէ խնդիր չեն ստեղծում: Միայն այդ քայլն առանձին վերցրած ցույց է տալիս, որ Ալիեւը հայերի հետ խաղաղության մասին անգամ չի էլ մտածում:
Բայց Ալիեւի պահվածքը գոնե բացատրություն ունի: Իսկ էս հրճվողներինը ինչո՞վ կարելի է բացատրել, եթե ոչ Ադրբեջանի կողմից հավաքագրված լինելու հանգամանքով:
Facebook
Twitter

Կարդացեք նաև