Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

ԵՄ-ն չպետք է գшզ գնի Ադրբեջանից, քանի որ Բաքուն անհnւսшլի գործընկեր է

Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած ռազմական գործողություններից հետո հանրապետությունն անհուսալի գործընկեր է: Այդ մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

«Մենք չենք կարող անցնել մի անվստահելի էներգետիկ գործընկերոջից մյուսը: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է նա:

Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրամիությունը դժվար թե Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման պատճառով, քանի որ կախված է Ադրբեջանից բնական գազի մատակարարումից։ Ինչպես նշում է պարբերականը, թեև եվրոպացի քաղաքական գործիչները հաճախ պատրաստ են իրենց հայտարարություններում Հայաստանի կողմն ընդունել, Ադրբեջանի ազդեցությունը համայնքի վրա շատ ավելի ուժեղ է, քանի որ Բրյուսելը Կասպից գազը դիտարկում է որպես ռուսական գազի այլընտրանք։ Տնտեսական ճգնաժամը ստիպում է ԵՄ-ին ընտրություն կատարել իր արժեքների և Բաքվի հետ համագործակցության օգուտների միջև, ասվում է հոդվածում։ Թերթի տվյալներով՝ 2022 թվականին Եվրամիությունը Ադրիատիկ գազատարով ներմուծել է ադրբեջանական գազի ընդհանուր ծավալի մոտ 3,4%-ը։

Բաքուն ապագայում կարող է ավելի կարևոր դեր խաղալ համայնքի էներգետիկ ռազմավարության մեջ՝ Թուրքմենստանին մոտ լինելու պատճառով, որը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում, նշում է թերթը։ Եվրոպական և ամերիկյան ընկերությունները, ըստ Politico-ի, բանակցություններ են վարում Ադրբեջանի տարածքով գազի տարանցման ենթակառուցվածքներ կառուցելու շուրջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև