Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գшզшյի հшտվшծից Իսրшյելի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են шրձшկվել․ Իսրшյելի որոշ շրջաններում шրտшկшրգ դրnւթյnւն է հшյտшրшրվել

Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հաղորդվում է, որ հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ազդանշաններ են հնչել Թել Ավիվում։

«Ազդանշանը հստակ լսելի է եղել քաղաքի հյուսիսային հատվածում: Իսրայելական բանակի հաղորդմամբ՝ ազդանշաններ են հնչել նաև երկրի կենտրոնական հատվածում»,- հայտնել է նա։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է Գազայի հատվածից սահմանամերձ շրջաններ «անորոշ թվով» զինյալների ներթափանցման մասին: Շարունակվող հրթիռակոծման և սահմանամերձ շրջաններ զինյալների ներթափանցման ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է պահեստազորի զանգվածային հավաքի մասին, արտակարգ դրություն է հայտարարվել Գազայի հատվածում և 80 կմ շառավղով։ Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի:

Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն պաշտպանության նախարարության կենտրոնակայանի ճանապարհին է, որտեղ խորհրդակցություն է անցկացվելու ուժային բլոկի հրամանատարության հետ։

Հարավային և կենտրոնական շրջանների խաղաղ բնակիչներին հորդորվել է մնալ ապաստարանների մոտ, իսկ Գազայի հատվածին հարող տարածքում՝ ապաստարանների ներսում։

Իսրայելի հրթիռակոծման հետևանքների կադրերը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031