Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան, Brussels Signal պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
«Ադրբեջանը Արցախի կապիտուլյացիայից հետո կանգ չի առնելու, դրան կարող է հետևել Հայաստանի դեմ հարձակումը, ուստի հավաքական Արևմուտքը պետք է զսպի Ադրբեջանին, պատժամիջոցներ կիրառի նրա նկատմամբ»,-ասել է նա։


















































