Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայցը չի բավարարվել։ Նա կշարունակի մնալ անազատության մեջ։
Վարդանյանի կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Աֆաթ Գազիևան՝ «խնդրելով» վերացնել Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, սակայն դատարանը մերժել է բողոքը՝ հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Բողոքը քննվել է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Հաբիլ Մամեդովի նախագահությամբ։


















































