Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Նոր մանրամասներ՝ Լևոն Քոչարյանի գործի վերաբերյալ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրությունն առավել տեղեկացված է Լևոն Քոչարյանի վերաբերյալ շինծու քրեական գործից և ակնհայտ ապօրինի կալանավորումից, սակայն նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ առկա է խախտումների խումբ: Հայտնի է, որ Լևոն Քոչարյանն անազատության մեջ է 2023 թվականի սեպտեմբերի 22-ից: Ոստիկանները նույնիսկ կազմել են փաստաթուղթ, ըստ որի, Լևոն Քոչարյանն իբր ձերբակալվել է 11։55-ից, սակայն իրեն դրա մասին տեղեկացրել են միայն ուշ երեկոյան, երբ քննիչն այցելել է Լևոնին բժշկական կենտրոնում: Ըստ իրավաբանների, նշվածը հանդիսանում է ակնհայտ խախտում:

Սեպտեմբերի 25-ից Լևոն Քոչարյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում, այն պայմաններում, երբ ստանալով անգամ միջին մարմնական վնասվածք, պետք է շարունակեր գտնվել բժշկական կենտրոնում, սակայն իրավապահները որոշել էին դա ևս անտեսել: Նշվածը ևս հանդիսանում է մարդու իրավունքի կոպտագույն խախտում: Առավել ուշագրավ է դատախազության վարքագիծը: Դատախազությունը, լինելով քննչական կոմիտեից անկախ մարմին, քաջատեղյակ լինելով գործում առկա տեսանյութերին, որոնցից հստակ երևում է՝ ինչպես են «տուժող» ոստիկանները Լևոն Քոչարյանին փաստացի խոշտանգում, գիտակցելով, որ այդ 4 ոստիկանները դեռևս նույնիսկ ոստիկանության ծառայությունից չեն մեկուսացվել, հանդիսանալով Ջհանգիրյանի գործով նախաձեռնող մարմին՝ ըստ որի, համանման իրավիճակում ոստիկանների ցուցմունքներով չի կարելի մարդուն հետապնդման ենթարկել, ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով մեկ ամսվա փոխարեն երկու ամսով կալանավորել Լևոն Քոչարյանին:

Նույն դատախազությունը խոշտանգման դեպքով, որն արձանագրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից, որևէ գործողություն չի իրականացրել, քանի որ, չնայած նույն դեպքով Լևոն Քոչարյանը նաև տուժողի կարգավիճակ ունի, բայց ոստիկաններից ոչ մեկը կալանավորված չէ: Իրավաբանների գնահատմամբ, նշվածը հանդիսանում է օրենքի առջև բոլորի հավասարության և օբյեկտիվ քննության անտեսում: Առավել հետաքրքիր զարգացում է ստացել նաև վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքների ընթացքը: 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ներկայացվում է վերաքննիչ բողոք, որի պայմաններում առաջին ատյանի դատարանն անհապաղ, որպես կանոն՝ երկու օրվա ընթացքում ուղարկում է գործի նյութերը վերաքննիչ քրեական դատարան, սակայն Լևոն Քոչարյանի գործով տեղի ունեցավ ևս մեկ ապօրինություն՝ գործի նյութերը ուղարկվել են դատարան 8 օր անց՝ մեկ ամիս կալանքի որոշման պայմաններում՝ դրանով իմաստազրկելով վերաքննության իրավունքը:

Ավելին, բողոքները ոչ պատահականորեն, հենց ձեռքով մակագրմամբ՝ մակագրվում են Մհեր Արղամանյանին, որի որդին 2019 թվականին պահանջում էր, որ Ռոբերտ Քոչարյանը լինի կալանավորված, իսկ պահանջի արտահայտման միջոց օգտագործում էր թե՛ իր անձնական ֆեսյբուքյան էջը և թե՛ մասնակցում էր դատարանի դիմաց ցույցերին՝ նախապես պատրաստած պաստառներով:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031